Glassdoor ընկերությունը ներկայացրել է 2015թ․-ի ՏՏ ընկերությունների լավագույն 10-յակը` հիմնվելով աշխատակիցների կարծիքի վրա։
1. Google
Առաջին տեղում Google-ն է, որն առանձնանում է աշխատակիցների նկատմամբ յուրահատուկ հոգատարությամբ և կարողանում է գրավել աշխարհի լավագույն մասնագետներին, ինչը ևս շատ ցանկալի է դարձնում այս ընկերությունում աշխատելը։
2. F5 Networks
F5-ն ամերիկյան ընկերություն է, որի սարքային և ծրագրային լուծումները օգնում են հետևել դատա-կենտրոնների անվտանգությանը։ Ընկերությունն առաջարկում է մրցունակ աշխատավարձ, հաճելի աշխատանքային մթնոլորտ, որտեղ ուզում ես նորից ու նորից վերադառնալ։
Մարկ Ցուկերբերգը գիտի՝ ինչպես իր աշխատակիցներին դարձնել երջանիկ․ դա կլինի վիդեոխաղերի սենյակ կամ ժամանցի այլ հնարավորություններ։ Բացի այդ՝ սոցցանցի աշխատակիցները մշտապես զգում են իրենց գնահատված։
4. Qualcomm
Հեռահաղորդակցությունների Qualcomm ընկերությունը ամենացանկալի աշխատավայրերից մեկն է։ Այն նաև հայտնի է ստաժավորման և պրակտիկայի բազմաթիվ արդյունավետ ծրագրերով։
5. Adobe
Adobe ընկերությունը, որին են պատկանում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Photoshop-ը և InDesign-ը, նույնպես շատ լավ է հոգում իր աշխատակիցների մասին, ովքեր սիրում են իրենց աշխատանքն ու հաճույքով կիսվում նոր գաղափարներով, ինչպես նաև պատրաստակամ են օգնություն ցուցաբերել ցանկացողներին։
6. MathWorks
Մաթեմատիկական ծրագրային ապահովմամբ զբաղվող MathWorks ընկերությունը գտել է իր աշխատակիցների երջանկության բանաձևը՝ ընկերական ու իրար մշտապես աջակցող մթնոլորտ, առաջ գնալու բազում հնարավորություններ։
7. Apple
Apple ընկերությունն առաջարկում է բազմաթիվ առավելություններ ու մրցունակ, այսինքն՝ շուկայից կրկնակի բարձր աշխատավարձեր։ Բացի այդ՝ այստեղ անընդհատ կրթվելու, նոր բաներ սովորելու հիանալի հնարավորություններ կան։
8. LinkedIn
Աշխատանքային LinkedIn սոցցանցը ևս հոգում է աշխատակիցների մասին՝ ապահովելով անվճար սնունդ, ժամանցային բազմաթիվ միջոցառումներ, ճկուն գրաֆիկ և այլն։
9. Zillow
Zillow անշարժ գույքի տվյալների բազան մշակող ընկերությունը ևս լավագույնների տասնյակում է։ Այստեղ համերաշխ աշխատանքային մթնոլորտ է, որտեղ աշխատակիցները շատ են սիրում իրենց գործը։
MINDBODY-ն օգնում է առաջ գնալ փոքր բիզնեսներին և շատ լավ հոգում է աշխատակիցների առողջության և լավ մարզավիճակի մասին՝ տրամադրելով բազմաթիվ անվճար կուպոններ, ապահովագրություն և այլն։ Բացի այդ՝ այս ընկերությունն առանձնանում է բոլորի կողմից սիրված մենեջերներով։
Աղբյուրը՝ Mashable