Chrome դիտարկիչը վաղուց ապահովում է տարբեր վեբ-կայքերից ծանուցումներ, սակայն միայն վերջերս այս կայքերի թվին է միացել Facebook սոցցանցը։ Այժմ առանց սոցցանցի պատուհանը բացած թողնելու հնարավոր է ստանալ ծանուցումները նոր լայքերի, մեկնաբանությունների և ընկերության հրավերների մասին։
Սոցցանցը բացելիս կբացվի վերոնշյալ ծանուցումների մասին հարցում, որը հաստատելուց հետո ֆունկցիան կսկսի աշխատել։ Ակտիվացումը հնարավոր է անել նաև կարգավորումների բաժնից․ պետք է մուտք գործել դիտարկչի «Կարգավորումներ», այնուհետև՝ «Կայքերի կարգավորումներ» ու «Ծանուցումներ»։
Աղբյուրը՝ Xataka Android