Xiaomi-ն պատրաստում է ավտոմեքենայի համար նախատեսված մատչելի նվագարկիչ

Xiaomi չինական ընկերությունը պատրաստվում է իր համար անսովոր սարք թողարկել, որն, ամենայն հավանականությամբ, կկոչվի Mi Road։ Այն նախատեսված կլինի ավտոմեքենայի համար, այն թույլ կտա լիցքավորել գաջեթներն ու երաժշտություն լսել կցված սմարթֆոնից։

FM-տրանսմիտերը կունենա երկու USB, որոնցից յուրաքանչյուրը կարող է ապահովել մինչև 2,1 Ա հոսանք։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Սպասվում է, որ սարքը կթողարկվի հոկտեմբերին ու կարժենա մոտ 9 դոլար։

Աղբյուրը՝ CNBeta