Հայկական Joomag-ն այսուհետ կհամագործակցի Getty Images-ի հետ

Հայկական Joomag հարթակը, որը նախատեսված է թվայնացված ամսագրեր, բրոշյուրներ ու կատալոգներ ստեղծելու համար, այսուհետ կհամագործակցի Getty Images ֆոտոծառայության հետ։ Այս մասին տեղեկանում ենք Joomag-ի պաշտոնական բլոգից։

Getty Images-ն ունի ավելի քան 36 միլիոն լուսանկարների բազա, որն արդեն հասանելի կլինի Joomag-ում՝ դրանց լիցենզիան ձեռք բերելու դեպքում։

Getty Images-ը ներդրված է անմիջապես Joomag-ում, այնպես որ կարիք չի լինի մի կայքից մյուսն անցնել։ Լուսանկարները կարելի է ընտրել, դիտել, այնուհետև գնել դրանք հենց Joomag հարթակից։

Հիշեցնենք, որ Joomag-ի ծառայություններից օգտվում է ավելի քան 300 հազար հրատարակիչ։