Յուրաքանչյուր սմարթֆոն բաղկացած է բավական մեծ քանակի մանր դետալներից, որոնց ճիշտ տեղադրումից է կախված սարքի բնականոն աշխատանքը։ Առայժմ Samsung-ի հեռախոսները հավաքելու աշխատանքը կատարում են մարդիկ, սակայն ընկերությունը ծրագրում է մոտ ապագայում փոխարինել աշխատակիցներին ռոբոտներով։
Արտադրական գործընթացը սովորաբար կազմակերպվում է չինական գործարաններում, որտեղ, սակայն, աշխատավարձերն աստիճանաբար բարձրանում են։ Այս խնդիրը լուծելու և ծախսերը կրճատելու համար ռոբոտները լավ տարբերակ են։
Pocketnow-ն գրում է, որ Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստվում են Samsung-ին տրամադրել 15 մլն դրամ՝ սարքեր հավաքող ռոբոտներ ստեղծելու համար։