Google Chrome դիտարկչի նոր՝ 46-րդ տարբերակում ավելացվել է պատուհաններում ձայնն անջատելու նոր ֆունկցիա։ Նոր հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է պատուհանի վրա աջ քլիք անել ու ընտրել «Ձայնի անջատում» (Mute Tab) տողը։
Ֆունկցիան փորձարկվել է դեռևս ամառվանից։ Ավելի վաղ հնարավոր էր անջատել պատուհանի ձայնը Chrome Flags-ի էքսպերիմենտալ ֆունկցիաների միջոցով։
Այժմ նորամուծությունը հասանելի է Chrome-ի բոլոր օգտագործողներին։