Shyp հավելվածն առաջարկում է առաքման ինովացիոն տեխնոլոգիա

Սան Ֆրանցիսկոյում արդեն մեկ տարի է՝ գործում է բեռնափոխադրող Shyp ընկերությունը, որն աշխատում է նոր սկզբունքով։ Առաքման հասցեների ու ստացողների անունների փոխարեն Shyp օգտագործողները կստանան ծածկանուններ, որոնց կկցվեն հասցեները։ Երբ օգտագործողը ցանկանում է որևէ բան ուղարկել մեկ այլ օգտագործողի, կարող է հասցեի փոխարեն մուտքագրել միայն ստացողի ծածկագիրը։ Բացի այդ՝ պարտադիր չէ, որ ուղարկողն իմանա ստացողի հասցեն։

Shyp հավելվածի միջոցով շատ հարմարավետ է հետևել ծանրոցի առաքման ընթացքին։ Հնարավոր է նաև ընթացքում փոխել առաքման հասցեն։

blogheader

Ըստ Shyp-ի ստեղծողների՝ մոտակա 10 տարում ծառայությունը կարող է դառնալ առաքման համաշխարհային ստանդարտ, բացի այդ՝ ծրագրվում է համալրել ծառայությունը նոր հնարավորություններով՝ դարձնելով առաքումը առավելագույնս հարմարավետ։