Apple-ը iPhone-ների էկրանը կոտրվելուց պաշտպանելու նոր եղանակ է գտել

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի արտոնագրերի բյուրոն հավանության է արժանացրել Apple-ի արտոնագրային նոր դիմումը, ըստ որի՝ շուտով iPhone սմարթֆոնը կունենա շարժողական պաշտպանիչ հարմարանք՝ հեռախոսի էկրանն ընկնելիս պաշտպանելու համար։

Փաստաթուղթը բյուրո է ներկայացվել դեռևս 2014-ի ապրիլին և կոչվում է «Էլեկտրոնային սարքի էկրանի ակտիվ պաշտպանություն»։ Ըստ արտոնագրի՝ անկման դեպքում սմարթֆոնի կողային մասերից դուրս կգան հատուկ «հենակներ», որոնք չեն թողնի, որ սմարթֆոնի էկրանը դիպչի հատակին։

Սմարթֆոնում կտեղադրվի հատուկ սենսոր, որը «կզգա», թե երբ է հեռախոսն ընկնում։