18,4 դյույմանոց Galaxy View պլանշետ․ ֆոտո և նկարագրություն

Ցանցում են հայտնվել Samsung-ի նոր պլանշետի մասին տվյալներ ու լուսանկարներ։ Galaxy View կոչվող մոդելն ունի 18,4 դյույմանոց էկրան՝ բարձր, 1080х1920 թույլատրելիությամբ։ Սպասվում է, որ պլանշետն ավելի մատչելի կլինի, քան մրցակից iPad Pro-ն։

Galaxy View-ն կունենա ութամիջուկ Exynos պրոցեսոր, ARM Mali-T720 գրաֆիկական պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ ու 32 ԳԲ ներքին հիողություն։

Մարտկոցը կլինի 5700 մԱ*ժ։ Ինչ վերաբերվում է տեսախցիկին, ապա GFXBench կայքի տվյալներով՝ հիմնական տեսախցիկ պլանշետը չի ունենա, սակայն այլ տվյալներով՝ մոդելը կունենա 8 ՄՊ տեսախցիկ։

Աղբյուրը՝ SlashGear