Monument Valley գլուխկոտրուկի սիրահարների ուշադրությանն ենք ներկայացնում Prune խաղի վրա, որը պատրաստված է նույն ոճով։ Պատկերացրեք անապատային աշխարհ, որտեղ ոչինչ չկա՝ արևից ու քամուց բացի։ Ձեր ձեռքում կան սերմեր, որոնք աճում են ու վերածվում մեծ ծառերի։ Հասնելով որոշակի հասակի՝ ծառերը կարող են նույնիսկ վառել աստղերը, ինչն էլ հանդիսանում է խաղի նպատակը։
Ընթացքում պետք է վերացնել ծառերի աճին խանգարող խոչընդոտները։ Խաղի գլուխներն ընդհանուր առմամբ այնքան էլ դժվար չեն։ Խաղի միակ թերությունը վճարովի լինելն է։ Բեռնելու համար կարող եք այցելել Google Play։