Նոյեմբերի 9-ին կմեկնարկի IT Chess Cup-ը

«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ նոյեմբերի 9-ին կազմակերպում է շախմատի մրցաշար, որը նախատեսված կլինի ՏՏ ոլորտի աշխատակիցների համար։ Մրցաշարին ներկա կլինեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Արշակ Պետրոսյանը։

Միջոցառման ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ առաջին մրցումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ը, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-16:00-ը, Շախմատի ակադեմիայում:

Մրցաշարի հանդիսավոր բացումը կկայանա «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության գրասենյակում, որը գտնվում է Արմենակյան 2/5 հասցեում։

Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 4-ը։