Verizon ամերիկյան օպերատորը ներկայացրել է Motorola Droid Turbo 2 սմարթֆոնը, որն ունի 5,4 դյույմանոց էկրան՝ համալարված Turbo Shatter Shield տեխնոլոգիայով։ Վերջինս մի քանի շերտով պաշտպանում է էկրանը հարվածներից և վայր ընկնելու դեպքում։
Droid Turbo 2-ի էկրանի թույլատրելիությունը Quad HD է, մարտկոցը 3760 մԱ*ժ է, որի լիցքը կբավարարի երկու օր։ Հեռախոսն ունի 21 ՄՊ հիմնական ու 5 ՄՊ դիմային տեսախցիկնր։
Թե ինչպես է էկրանը դիմակայում տարբեր փորձությունների, դիտեք տեսանյութում։
Աղբյուրը՝ The Next Web