Փարիզի ահաբեկիչները հնարավոր է՝ շփվել են PlayStation 4-ով

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ահաբեկիչներն, ամենայն հավանականությամբ, միմյանց հետ շփվել են PlayStation 4 սարքերի միջոցով։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Ոստիկանները ահաբեկիչների հետքերով ստուգումներ են անցկացրել նաև Բրյուսելում, որտեղ կասկածյալներից մեկի մոտ հայտնաբերվել է  PlayStation 4: Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնի խոսքով՝ PlayStation-ը ահաբեկիչների շրջանում տարածված կապի միջոց է դարձել։

Պետական մարմինները կարող են ստուգել կապի ստանդարտ միջոցով ուղարկվող հաղորդագրությունները, հետևաբար մեծ է հավանականությունը, որ ահաբեկիչները օգտագործել են PS4 խաղային կցորդը, որը չի գաղտնալսվում։

Նշենք, որ վերոնշյալ ահաբեկչությունների ընթացքում զոհվել է մոտ 130 անմեղ բնակիչ։

Աղբյուրը՝ Forbes