Չինացիները թողարկել են գերտարողունակ մարտկոցով սմարթֆոն

Macoox չինական ընկերությունը ներկայացրել է EX1 Android-սմարթֆոնը, որն ունի ռեկորդային 9000 մԱ*ժ տարողությամբ մարտկոց։ Շուկայում առկա սմարթֆոնները հիմնականում ունեն 1500–3000 մԱ*ժ մարտկոցներ։

Օրինակ՝ iPhone 6S-ն ունի 1715 մԱ*ժ, Samsung Galaxy S6-ը՝ 2600 մԱ*ժ, իսկ HTC One M9-ը՝ 2840 մԱ*ժ մարտկոց։ Թերությունն այն է, որ մարտկոցի պատճառով EX1-ի հաստությունը 14–15 մմ է։

Սմարթֆոնն ունի 4,5 դյույմանոց էկրան, քառամիջուկ պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ ու 8 ԳԲ ներքին հիշողություն։ Սարքն ունի 8 և 2 ՄՊ տեսախցիկներ։ Թե որքան կարժենա սմարթֆոնը, առայժմ ընկերությունը չի հայտարարել։

Источники: GSMArena.com