Facebook-ը գործարկել է Work Chat աշխատանքային չաթը

Facebook սոցցանցը գործարկել է Messenger հավելվածի աշխատանքային տարբերակը, որը կոչվում է Work Chat: Հավելվածը հասանելի է այն ընկերությունների աշխատակիցների համար, ովքեր օգտագործում են Facebook at Work հարթակի բետա-տարբերակը: Հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ է գործող հաշիվ:

Work Chat-ը թույլ կտա հաղորդագրություններ ուղարկել աշխատակիցներին, խմբային չաթեր ստեղծել, ինչպես նաև լուսանկարներ ուղարկել: Կոնտակտների ցուցակոմ առկա են միայն աշխատակիցների անունները: Արձակուրդների և չշեղվելու ցանկության պարագայում նախատեսված է չաթի ծանուցումներն անջատելու ֆունկցիա:

Առայժմ հասանելի է միայն Work Chat-ի Android-տարբերակը, որը կարելի է բեռնել այստեղից: TechCrunch-ը գրում է, որ ծրագրի iOS-տարբերակը մշակման փուլում է:

Աղբյուրը` TechCrunch