Snapchat-ը կսեգմենտավորի օգտատերերին՝ գովազդատուներին գրավելու համար

Snapchat մեսենջերն այսօր ունի արդեն 100 մլն օգտատեր, ինչն ակնհայտորեն հոյակապ ցուցանիշ է համեմատաբար սկսնակ ապրանքանիշի համար: Ընկերությունն ունի գովազդի իրացման խնդիր, այդ իսկ պատճառով սկսում է սեգմենտավորել իր լսարանը` գովազդատուներին գրավելու համար:

Լսարանի խմբավորման նպատակն է հնարավորություն տալ գովազդատուներին համապատասխանեցնելու իրենց գովազդը նպատակահարմար լսարանին:

Դեռևս անցած շաբաթ որոշ ներդրողներ հարցականի տակ էին դնում Snapchat-ի իրական արժեքը: Ընկերությունը հրապարակավ չի մեկնաբանում իր եկամուտը (կամ վնասները), բայց ինչպես այս տարի ավելի վաղ զեկուցել էր Recode-ը, 2015 թվականի դրությամբ այն կարող է հասնել մինչև 50 մլն դոլարի: