Sony-ն հայտարարել է վերջին սերնդի PlayStation 4-ի վաճառքների ցուցանիշները: Սարքի վաճառքի մեկնարկից ի վեր ընկերությունն իրացրել է 30,2 մլն օրինակ:
Sony-ի ներկայացուցիչների խոսքով` վաճառքի տեսանկյունից ամենահաջողը եղել է PlayStation 4-ը, որը թույլ է տալիս խաղալ բոլոր նոր խաղերը:
Microsoft-ն առայժմ չի հայտարարել իր Xbox One-ի վաճառքի տվյալները: 2014-ի նոյեմբերին ընկերությունը տեղեկացրեց 10 մլն օրինակի վաճառքի մասին: Այս ոլորտում երրորդ մրցակիցը Nintendo-ն է, որը սույն սեպտեմբերի 30-ի դրությամբ վաճառել է 10,73 մլն Wii U սարք:
Աղբյուրը` The Verge