Վաղը կներկայացվի հայկական Rumors Monitoring մեդիահետազոտման գործիքը

Վաղը` դեկտեմբերի 9-ին, հանրությանը կներկայացվի Rumors Monitoring նոր գործիքը, որը նախատեսված է մեդիահետազոտման համար: Այն թույլ է տալիս վերլուծել սոցիալական ցանցերն ու մեդիադաշտը` ընկերության կամ անհատի PR գործունեությունը զարգացնելու նպատակով:

Rumors Monitoring ընկերությունից ittrend.am-ին տեղեկացրին, որ հարթակը գործարկվել է 2015-ի մարտին: Rumors Monitoring-ը թույլ է տալիս կարդալ որոնմանը վերաբերող հրապարակումները մեկ տեղում, համեմատել ու վերլուծել դրանք, ստանալ ծանուցումներ նոր հրապարակումների մասին իրական ժամանակում, օգտվել հրապարակումների արխիվից ցանկացած պահի:

Rumors Monitoring-ն առաջարկվում է մի քանի սակագնային փաթեթ` 25-100 հազար դրամի սահմաններում, կա նաև անվճար տարբերակ, որը թույլ է տալիս որոնում կատարել մեկ բանալի բառով: