Facebook սոցցանցում այս շաբաթվա ընթացքում կհայտնվի նոր ֆունկցիա, որը թույլ կտա օգտագործողներին կիսվել հրապարակումներով, մեկնաբանություններ ու լայքեր թողնել` լինելով օֆլայն: Երբ ինտերնետ կապը վերադառնա, օֆլայն կատարած գրառումները կհրապարակվեն:
Նոր ֆունկցիան նախատեսված է զարգացող երկրների օգտագործողների համար, որտեղ ինտերնետին մշտապես միացած լինելը խնդիր է: Օֆլայն ռեժիմում գրառումներ անելու միտքը ծագեց այն բանից հետո, երբ սոցցանցի աշխատակիցների շրջանում անցկացվեց «Երեքշաբթին` 2G կապով» նախաձեռնությունը, որի ընթացքում գրասենյակում օգտագործվում էր միայն համեմատավար ավելի թույլ 2G կապ: Նախաձեռնության նպատակն այն էր, որ մշակողները հասկանային թույլ ինտերնետ կապ ունեցող օգտագործողների պահանջները:
Աղբյուրը` Facebook