Facebook–ը Ձեր պրոֆիլի նկարին «լուսավոր թուր» կավելացնի

Այս շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտագործողները կարող են իր պրոֆիլի նկարին ավելացնել «լուսավոր թուր»։
Իրականացման եղանակը բավական պարզ է։ Անհրաժեշտ է այցելել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի պաշտոնական էջ hետևյալ հղումով և սեղմել «Փորձել» կոճակը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս թուր ավելացնել միայն գլխավոր նկարի վրա:

Ավելին, կարելի է ընտրել հնարավոր է 2 թրերից մեկը` կարմիր (մութ կողմ) կամ կապույտ (լուսավոր կողմ)։ Գործիքի շնորհիվ թուրը հնարավոր է տեղադրել նկարի ցանկացած մասում։

Հնարավոր է նաև սահմանել թրով նկարի գործողության ժամկետ (նվազագույնը՝ 1 ժամ, հնարվոր է նույնիսկ 1 օր)։