HTC ընկերությունը, չնայած վաճառքի ոչ այնքան գոհացուցիչ արդյունքներին, պատրաստվում է նոր սմարթֆոն ներկայացնել: Հիշեցնենք, որ վերջինը եղել է OneA9 անվամբ սմարթֆոնը, որն արտաքնապես շատ մեծ նմանություն ունի iPhone 6–ին։ Կարծես թե դիզայներների վերաբերյալ հնչած մեկնաբանությունները ոչ մի կերպ չէին մտահոգել ղեկավարությանը, և ահա, ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում ներկայացնել ևս մեկ նորույթ, որի մասին հայտնի են մի քանի մանրամասներ:
Ի տարբերություն հնարավոր մյուս դեպքերի` այս անգամ տեղեկատվության աղբյուր են հանդիսացել ոչ թե տարբեր ներկայացուցիչներ, այլ HTC ընկերության պաշտոնական անձինք։ Համաձայն հրապարակված նկարի` մեզ սպասվում է 13 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ՝ նկարի օպտիկալ հստակեցմամբ և RAW ձևաչափով նկարելու հնարավորությամբ:
Ինչպես հայտնում են phonearena–ի ներկայացուցիչները, հավանաբար, խոսքը վերաբերում է OneX9–ին, որի մասին ավելի վաղ էր հայտնի։ Աղբյուրի համաձայն` սմարթֆոնը կունենա 5,5 դյույմ էկրան՝ 1920-1080 պիկսել թույլատրելիությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և այլն։
Աղբյուրը` Phonearena