Ըստ շրջանառվող լուրերի` Microsoft Lumia 1050 սմարթֆոնը կստանա 50 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ՝ կայուն խոշորացնող տեսապակիով: Նոր սմարթֆոնի թողարկումը սպասվում է 2016-ի հունվար-փետրվար ամիսներին:
Աղբյուրի համաձայն` Windows 10 օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնի տեսախցիկը կունենա փոփոխվող անցքով ոսպնյակ և ֆոկուսային հեռավորություն: Ավելին` ոսպնյակը կունենա օպտիկական կայունացուցիչ, իսկ ֆոտոխցիկը՝ լազերային լուսավորությամբ համալրված ավտոմատ ֆոկուսավորման համակարգ։
Աղբյուր` Jbhnews.com