LG ներկայացրել է գերբարակ նոութբուք

LG ընկերությունը ներկայացրել է մի քանի նորույթներ, որոնք գնորդներին հասանելի կլինեն մյուս տարվա սկզբից։ Վերջիններիս շարքին է դասվում ամենաթեթև նոութբուքը՝ 15․6 դյույմ հզորությամբ էկրանով և 4K թույլատրելիությամբ էկրանով։ Մոդելի առաջին ցուցադրությունը կլինի Consumer Electronics Show (CES) միջազգային ցուցադրության ժամանակ, որը տեղի կունենա Լաս Վեգասում 2016 թվականի հունվարի 6-9-ը:

LG ընկերությունը հավաստիացնում է, որ Gram 15-ն «աշխարհի ամենաթեթև նոութբուքն է` 15․6 դյույմ էկրանով»։ Սարքը կշռում է մոտ 980 գրամ՝ գրեթե 2 անգամ ավելի թեթև իր գլխավոր մրցակցից` Dell XPS 15 մոդելից (1.8կգ):

Նոութբուքն ունի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, Wi-Fi, Bluetooth, HDMI մոդուլներ, MicroSD–քարտի համար նախատեսված անցք, USB Type-C։ Վերջինս կարող է օգտագործվել լիցքացորման և տվյալների փոխանցման համար։

Աղբյուր՝ LG մամուլի հաղորդագրություն