«Սեյսմակայուն» մահճակալը կփրկի ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ (տեսանյութ)

Երկրաշարժը մարդկության վաղեմի թշնամիներից մեկն է` ջրհեղեղների, փոթորիկների և այլ բնական աղետների հետ միասին: Նման աղետները կարող են տեղի ունենալ ցանկացած ժամանակ, նույնիսկ երբ դուք քնած եք: Այդ ժամանակ ողջ մնալու հավանականությունը շատ ցածր է:

YouTube-ում հայտնվել է առաջին սեյսմակայուն մահճակալի կոնցեպտի տեսահոլովակը, որը կարող է փրկել մարդու կյանքը բնական աղետների ժամանակ:

Այն իրենից ներկայացնում է մահճակալ` շարժական դռներով, որոնք երկրաշարժի նշանների հայտնվելու դեպքում ինքնաբերաբար փակվում են, և մարդը հայտնվում է մետաղական «դագաղ»-ի մեջ:

Դժվար է հասկանալ, թե որտեղից է ծագում այդ տեսահոլովակը: The Verge-ի տվյալներով` այդ հետաքրքիր գաղափարի ետևում կանգնած է չինացի ներդրող Վան Վենսին (Wang Wenxi), որն արտոնագրել է այդ գաղափարը դեռևս 2010-ին:

Մահճակալի կառուցվածքի ստորին մասում ` ուր «ընկնում» է մարդը, գտնվում են կյանքի համար անհրաժեշտ պարենի պաշարներ` ջուր, դեղատուփ, կրակմարիչ, հակագազ և այլն, դրանք կօգնեն տուժածին կենդանի մնալ մինչ փրկարարների օգնության հասնելը:

https://www.youtube.com/watch?v=RI3pz5p6l24

Աղբյուրը` The Verge