2015թ. հայկական ՏՏ ոլորտի 35 կարևորագույն իրադարձությունները

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տվյալներով` 2015թ. ՏՏ ոլորտը գրանցել է 20% աճ: Եվ իսկապես, անցնող տարին հագեցած էր ՏՏ իրադարձություններով, որոնցից ամենակարևորներին ittrend.am-ը կանդրադառնա ստորև:

1. Երևանը` էլեկտրոնային կառավարում ունեցող քաղաքների առաջին հնգյակում

5370bb488d4bc_medium2015-ի հունվարին ԱՄՆ Նյուարկի Rutgers համալսարանի Արտաքին կապերի և կառավարման դպրոցի անցկացրած հետազոտության համաձայն` էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջատար 5 քաղաքներն են` Սեուլ, Նյու Յորք, Հոնգ Կոնգ, Սինգապուր և Երևան։ Հետաքրքիր է, որ Դուբայը գրավել է 9-րդ տեղը։

 

 

 2. ԲեթՔոնսթրաքթն արժանացավ «Տարվա նորարար» մրցանակին

full-color_magenta

Փետրվարի 2-ին Լոնդոնում կայացած Խաղերի միջազգային մրցանակաբաշխության ժամանակ խաղադրույքներ և խաղային տեխնոլոգիաներ և ծառայություններ մատուցող ԲեթՔոնսթրաքթ ընկերությունն արժանացավ Տարվա Նորարար մրցանակին:

 

 

 

3. PicsArt հայկական հավելվածը ստացավ 10 մլն դոլարի ֆինանսավորում

screenshot-2015-02-06-10-59-40Հայկական Picsart բջջային հավելվածը, որը նախատեսված է նկարներ խմբագրելու համար, փետրվարի 6-ին ստացավ $10 մլն դոլարի չափով ներդրում Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից։

Նշենք, որ սա PicsArt-ի առաջին արտասահմանյան ներդրումն էր։

 

 

 

4. Ստորագրվեց 2019թ. Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացման համաձայնագիրը

Այսօր կստորագրվի 2019թ. Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացման համաձայնագիրը

Մարտի 9-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

WCIT-ը անցկացվում է 1978թ. սկսած՝ երկու տարին մեկ անգամ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար լիդերներ շուրջ 100 երկրներից։

5. Հայկական ՏՏ-ընկերությունները մասնակցեցին CeBIT 2015 ցուցահանդեսին

7Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գլխավորությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարտի 16-20-ը ներկայացավ Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք CeBIT 2015 միջազգային ցուցահանդեսում միասնական տաղավարով՝ Surprising Engineering խորագրի ներքո:

Ցուցահանդեսին մասնակցեցին Volo, Altacode, E-Works, IU Networks, Technology and Science Dynamics, Web, Locator և VTG Software ընկերությունները: Volo, E-Works, IU Networks և Locator ընկերությունները:

 

6.  Կայացավ հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների հանդիպումը

Կայացավ հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների հանդիպումըԱպրիլի 2-ին կայացավ ԻՏՁՄ-ի և «Այբ» դպրոցի կողմից կազմակերպված հայկական և ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպումը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, խթանելու հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների միջև երկխոսությանը ու գործարար շփումների ստեղծմանը:

Հանդիպմանը մասնակցում էին մի շարք հայկական և ռուսական ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Yandex, 1C, Samsung, Dell, Acer, IBM, Siemens ընկերություններից:

 

7. Հայտնի դարձան «ArmNet Awards 2015»-ի հաղթողները

Հայտնի են «ArmNet Awards 2015»-ի հաղթողները

Ապրիլի 4-ին ամփոփվեցին 5-րդ «ArmNet» համահայկական վեբ-մրցույթի ադյունքները: Գլխավոր մրցանակը լավագույն վեբ կայքի համար ստացավ www.mediamax.am-ը, որը լավագույնը ճանաչվեց նաև «Լավագույն բովանդակություն» անվանակարգում, մինչդեռ Shadowmatic յուրօրինակ նախագիծն արժանացավ Գլխավոր մրցանակի՝ որպես լավագույն բջջային հավելված՝ իր հետ տանելով նաև մրցանակներ «Նորարարություն» և «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգերում: Մյուս հաղթողների մասին կարդացեք այստեղ:

 

8. Արցախում բացվեց տեխնոլոգիական կենտրոն

Արցախում բացվել է տեխնոլոգիական կենտրոն

Ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքում կայացավ Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԱՏՏԿ) բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ:

 

9. Կայացավ «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը

«ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթին մասնակցում է 328 աշակերտ Մայիսի 15-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մեկնարկեց «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը, որին մասնակցում էր 328 աշակերտ: Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները:

 

10. Աղվերանում անցկացվեց ԻՏՁՄ 15-րդ համագումարը

Աղվերանում մեկնարկեց ԻՏՁՄ 15-րդ համագումարը

Մայիսի 22-ին Աղվերանում մեկնարկեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 15-րդ համագումարը, որին մասնակցում էին ԻՏՁՄ անդամներ, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Համագումարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ կարևորելով ԻՏՁՄ-ի ներդրումը հայաստանյան ՏՏ ոլորտում։

 

 

11. Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն

Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն (ֆոտոշարք)

Մայիսի 25-ին Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն, որի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման:

 

 

12. Անցկացվեց Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը

Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ի հաղթող դարձավ Հակադրոմ թիմը

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի և Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպեցին հետաքրքիր մրցութային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների և ստարտափերի համար։ Առաջին տեղը զբաղեցրեց Հակադրոմ թիմը՝ արժանանալով 650,000 ՀՀ դրամական մրցանակի։ Երկրորդ տեղը, որի մրցանակը կազմում էր 350,000 ՀՀ դրամ, զբաղեցրեց  PaxIT թիմը։  Երրորդ տեղը զբաղեցրեց dHunt թիմը՝ ստանալով արժեքավոր մրցանակ։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլար, որին արժանացավ Մակրոսոֆթ թիմը։

 

13. Անցկացվեց յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը

Վաղը կմեկնարկի յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը

Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցելու համար դիմել էր 2100 հոգի։ Բարքեմփը միջազգային կոնֆերանս է, որը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի և դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների:

 

14. Shadowmatic-ը ստացավ Apple Design Award մրցանակը

Shadowmatic-ը ստացել է Apple Design Award մրցանակը

Հայկական Triada ստուդիայի կողմից ստեղծված Shadowmatic խաղը հունիսի 9-ին WWDC15‬ միջոցառմանը ստացավ Apple Design Award (ADA) մրցանակը։ ADA մրցանակաբաշխությունն ամեն տարի տեղի է ունենում Apple ընկերության Worldwide Developers Conference (WWDC) համաժողովի շրջանակներում։

 

 

15. Հայկական ARLOOPA-ն ճանաչվեց Augmented World Expo 2015-ի լավագույն ստարտափներից մեկը

Հայկական ARLOOPA-ն ճանաչվել է Augmented World Expo 2015-ի լավագույն ստարտափներից մեկըԿալիֆորնիայում հունիսին անցկացվեց Augmented World Expo 2015 ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին լրացված իրականության լուծումներ առաջարկող ընկերությունները։ Ամփոփելով միջոցառման արդյունքները՝ ListHunt կայքը կազմել է միջոցառմանը ներկա լավագույն ստարտափների ցուցակը, որտեղ ներառված է նաև հայկական ARLOOPA ընկերությունը։

 

 

16. ՀՀ սահմանամերձ 344 գյուղեր ապահովվեցին անվճար wi-fi-ով

ՀՀ սահմանամերձ 344 գյուղեր ապահովվել են անվճար wi-fi-ով

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության գյուղերում անլար (Wi-Fi երթուղղիչ) ինտերնետ ցանցի սարքերի մատակարարման և տեղադրման ծրագիր:

Ծրագրի հիմնական նպատակն է ընդլայնել ինտերնետային հասանելիությունը Հայաստանի գյուղերում, ինչը բնակչությանը հնարավորություն կընձեռի օգտվել անվճար ինտերնետի հնարավորություններից։ Ծրագրի շնորհիվ Հայաստանի 344 գյուղեր 2015թ․ հունվարի 1-ից սկսած ապահովվել են անվճար (Wi-Fi) ինտերնետով:

 

17. Հայկական CityBugs ստարտափը դարձավ World Summit Youth Award-ի հաղթող

Հայկական CityBugs ստարտափը դարձել է World Summit Youth Award-ի հաղթող

Հունիսի 15-ին Բրազիլիայում մեկնարկած The World Summit Youth Award (WSYA) միջազգային հեղինակավոր մրցույթի «Ստեղծիր քո մշակույթը» կատեգորիայում հաղթող դարձավ հայկական CityBugs ստարտափը։ Ընդհանուր առմամբ մրցույթն ունեցել է 6 անվանակարգ։

 

 

18. Անցկացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցի ավելի քան 60 ընկերություն

Հունիսի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկեց 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անցկացվեց ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և իրականացվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Տեխնոլոգիական ֆորումին մասնակցեցին ավելի քան 60 ընկերություններ՝ ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ:

 

19. Ստորագրվեց «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիրը

Այսօր ստորագրվել է «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիրը

Հունիսի 25-ին ICANN միջազգային կազմակերպության ղեկավար Ֆադի Շահեդեի ու Ինտերնետ Հանրություն հկ նախագահ Իգոր Մկրտումյանի միջև Բուենոս Այրեսում ստորագրվեց «․հայ» դոմենային գոտու պաշտոնական գործարկման մասին համաձայնագիր։   ICANN–ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը կարգավորում է աշխարհում ինտերնետ հասցեների դոմենային կառուցվածքի, դոմենային անունների, IP-հասցեների և ցանցի գոյության մեծ թվով այլ ասպեկտների հետ այս կամ այն կերպ կապ ունեցող բոլոր հարցերը։

 

20. Կայացավ DigiCode առաջին պատանեկան ծրագրավորման մրցույթը

Կայացավ DigiCode առաջին պատանեկան ծրագրավորման մրցույթը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել էին Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը:  Հունիսի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց մրցույթի եզրափակիչ փուլը:

 

 

 

21. Անցկացվեց ԴիջիՔեմփ նորարարական ճամբարը

ԴիջիՔեմփ նորարարական ճամբարի հաղթողներն արդեն հայտնի են (ֆոտոշարք)

Հուլիսի 15-ին կայացավ ԴիջիՔեմփ ամառային նորարարական ճամբարի եզրափակից փուլն ու հայտնի դարձան հաղթողների անունները։ Չորս թիմեր կիսեցին երկրորդ տեղը․ դրանք էին՝ Արտա, Դիմորդ, Tech Bag և G-Pulse: Իսկ հաղթող ճանաչվեց LinguaCode թիմը, որը ներկայացնում էր LinguaCode-ը սոցիալ ծրագրավորման հարթակը։

 

 

22. Մեկնարկեց գրանցումը «.հայ» դոմենային գոտում

«.հայ» դոմենային գոտում գրանցման հայտերը կընդունվեն սեպտեմբերի 1-ից

2015թ. սեպտեմբերի մեկից սկսվեց հայատառ «.հայ» դոմենային գոտում դոմենային անունների գրանցման հայտերի ընդունման գործընթացը, որի նպատակն էր առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին:

 

 

23. Ստեփանակերտում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոնը

Ստեփանակերտում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոնը (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացումը: ԼՂՀ մայրաքաղաքում «ԹՈՒՄՈ»-ի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության համագործակցության արդյունքում: Ծրագիրը հասանելի է ավելի քան 600 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր սովորում են կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները:

 

24. Երևանում մեկնարկեց ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովը

Երևանում մեկնարկեց ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովը (ֆոտոշարք, ուղիղ հեռարձակում)

Սեպտեմբերի 7-ին Անի Պլազա հյուրանոցում մեկնարկեց ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և Ինտերնետ Հանրություն հկ-ի կողմից։ Միջոցառմանը ելույթ ունեցան ICANN փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Սերբիայի ազգային Ինտերնետ դոմենի ռեգիստրի (RNIDS) նախագահ Դուշան Ստոյիչևիչը, Հայաստանի Ինտերնետ Հանրություն փոխնախագահ Գրիգոր Սաղյանը և տեղական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։

 

25. Անցկացվեց Դիջիթեք 2015-ը

Դիջիթեք 2015-ը մեկնարկեց․ ցուցահանդեսին մասնակցում է 170 ընկերություն (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 2-ին մեկնարկեց ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցում էին աննախադեպ թվով ընկերություններ: Ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն աճել էր շուրջ 70 տոկոսով` անցնելով 170-ը: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն), մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):

26. Մեկնարկեց «ԱրմԹեք-2015» համաժողովը

Մեկնարկեց «ԱրմԹեք-2015» համաժողովը (Live)

Հոկտեմբերի 12-ին Երևանում մեկնարկեց «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: «ԱրմԹեք-2015» համաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներ, սթարթափ աքսելերացիա և տարածաշրջանային զարգացում, կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում:

27. Վանաձորում Թումո կենտրոն բացելու որոշում ընդունվեց

Վանաձորում կբացվի Թումո կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Հանդիպմանը քննարկվեց նաև Վանաձորում Թումո կենտրոնի բացման հարցը։

 

 

28. Անցկացվեց «Բաց խաղ» առաջնությունը

Հայտնի են «Բաց խաղ» առաջնության հաղթող նախագծերըՀոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: «Բաց խաղ» 2015-ը միավորել էր Հայաստանի խաղային ինդուստրիայի սիրահարների, սկսնակ և փորձառու մասնագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և այլ հյուրերի:
Այս տարի համակարգչային և բջջային խաղերի առաջնության մասնակից 30 նախագծից եզրափակիչ փուլ անցան և ցուցահանդեսին ներկայացվեցին 10-ը:

 

 

29. Դիլիջանում անցկացվեց Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկեց Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկեց Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումը, որն այս տարի անցկացվեց «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո: Երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ ներկայացվեցին տեղական և համաշխարհային փորձը, ծավալվեցին գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

 

 

30. Եվգենի Կասպերսկին ստացավ ՀՀ նախագահի մրցանակը

Եվգենի Կասպերսկին ստացավ ՀՀ նախագահի մրցանակը (տեսանյութ)

Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը:

 

 

 

 

31. Ստեղծվեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը

Հայաստանում կսկսի գործել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը

Հայաստանի ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը և խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը:

 

32. PicsArt-ը ճանաչվեց 2015-ի ամենաթեժ ստարտափներից մեկն ու լավագույն Android-հավելվածներից մեկը

PicsArt-ը ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը

 

Հայկական PicsArt-ը Forbes ամսագրի կողմից ճանաչվեց  2015-ի լավագույն ստարտափներից մեկը` տասնյակում զբաղեցնելով 5-րդ տեղը ու գնահատվելով 250 միլիոն դոլար: Բացի այդ` հավելվածը ճանաչվեց 2015-ի լավագույն Android-հավելվածներից մեկը ԱՄՆ-ում, Կանադայում ու Հնդկաստանում:

 

 

33. Shadowmatic-ը ճանաչվեց App Store-ի տարվա լավագույն խաղ

Shadowmatic-ը ճանաչվել է App Store-ի տարվա լավագույն խաղ

Հայկական Triada Studio ընկերության Shadowmaticճանաչվեց լավագույն iOS խաղ Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում ու ևս մի քանի երկրներում: Խաղն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, ըստ Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյանի՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կթողարկվի Android-տարբերակը։ Խաղը կարելի է խաղալ նաև Apple TV հեռուստակցորդով:

 

 

34. Ռոբոտների շքերթ` Երևանում

Ռոբոտների շքերթ Երևանում. ամենաուշագրավ ռոբոտները (տեսանյութ)Դեկտեմբերի 9-ից Երևան Մոլում մեկնարկեց «Ռոբոտների շքերթը», որը ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը: Ցուցահանդեսում ներկայացվեցին տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները: Ցուցահանդեսի ծրագիրը ներառում էր պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա: Միջոցառումն իր տեսակով նորություն էր Հայաստանում, սակայն կային կազմակերպչական մի քանի բացթողումներ:

35. Անցկացվեց «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը

Արդեն հայտնի են «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 12-13-ը կայացավ «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը, որն այս տարի առաջին անգամ անցկացվեց Վանաձորում՝ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոցում: Մասնակից թիմերը, որոնք հիմնականում կազմավորված էին ծրագրավորողներից, ընդամենը 24 ժամում մշակեցին և ժյուրիին ներկայացրեցին իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի, հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Միջոցառմանը մասնակցեց շուրջ 250 երիտասարդ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և ՀՀ այլ քաղաքներից: