LG ներկայացրել է իր Signature՝ պրեմիում դասի ապրանքանիշը

LG Electronics ընկերությունը ներկայացրել է կենցաղային տեխնիկայի և տնային ժամանցային էլեկտրոնիկայի ոլորտում իր պրեմիում դասի նոր ապրանքանիշը՝ “LG Signature”–ը։ Ներկայումս, LG Signature–ի տեսականիում առկա է հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և օդափոխիչ։

Դեռևս ընկերությունն այս սարքավորումների մասին առանձնապես կարևոր ոչինչ չի հայտնել։ Միայն նշվում է, որ նմուշներից յուրաքանչյուրը կունենա յուրահատուկ ոճ, մոտ կլինի «յուրօրինակ նորարարությունների» շարքին, որոնք իրականություն կդառնան LG–ի հատուկ փորձագիտական խմբի մասնագետների կողմից։