iPhone 7. Apple-ի հաջորդ նորույթի գլխավոր առանձնահատկություններն արդեն հայտնի են

Ամենայն հավանականությամբ, Apple ընկերությունն իր հաջորդ սմարթֆոնը հանրության դատին կհանձնի աշնան սկզբին։ Այսօր ինֆորմացիայի բազմաթիվ աղբյուրների շնորհիվ մենք կարող ենք մոտավոր կերպով պատկերացում կազմել՝ ինչպիսին կլինի iPhone 7–ը, հատկապես ինչ առանձնահատկություններով այն կտարբերվի նախորդ մոդելներից և մրցակիցներից։ iPhone 7–ը կտարբերվի բարձրորակ ձայնով, անջրանցիկությամբ, սմարթֆոնի չափազանց բարակ լինելով և երկու հիմնական տեսախցիկների առկայությամբ:

Ներկայացված առանձնահատկություններից մի քանիսը ներկայացնենք ավելի մանրամասն․

Անջրանցիկություն

Fast Company-ի համաձայն` iPhone 7-ը պաշտպանված կլինի ջրից: Պաշտպանվածության աստիճանը հայտնի չէ, սակայն, ըստ աղբյուրի, խոսքը գնում է ոչ միայն կաղապարի և իր վրա առկա բոլոր անցքերի պաշտպանվածության մասին, այլ նաև ներսում գտնվող էլեկտրական բաղկացուցիչների մասին։

2 հիմնական տեսախցիկ

9to5mac պարբերականը հաղորդում է  Apple–ի նոր սմարթֆոնի նկարահանման նոր համակարգի մասին, որը կունենա երկու տեսախցիկ։ Այն իրենից կներկայացնի երկու տարբեր ֆոկուսային ձևաչափեր և երկու սենսորներ։ Այս կերպ հնարավոր կլինի չափազանց լավ պատկերներ ստանալ։ iPhone 7–ի այս նորույթը Ձեզ թույլ կտա միաժամանակ մեկ տեսախցիկով տեսանյութ նկարահանել, իսկ մեկ այլ տեսախցիկով՝ նկարել։

Ինչպես որ նախորդ տարիներին, այս տարի ևս սպասվում է, որ Apple ընկերությունը iPhone 7-ը հանրությանը կներկայացնի սեպտեմբերի երկրորդ կամ երրորդ շաբաթների ընթացքում։

Աղբյուրներ՝ 9to5mac.com , Fast Company , Mac Otakara