Իրենց հաջողված բիզնես մոդելների մասին կկիսվեն հայ CEO-ները

Հունվարի 23-ին` ժամը 15-ին,  Best Western Congress հյուրանոցում տեղի կունենա հանդիպում ՏՏ ոլորտի ընկերությունների և ոլորտով հետաքրքված անհատների միջև, որի ընթացքում իրենց հաջողված բիզնես մոդելների մասին կխոսեն X-TECH Creative Studio, X-TECH Games ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանն ու Triada Studio-ի տնօրեն, Shadowmatic-ը ստեղծող թիմի անդամ Արա Աղամյանը: Հանդիպման կազմակերպիչն է «Marketers Community» հիմադրամը:

Հանդիպումը հնարավորություն կտա ստեղծել նոր մասնագիտական կապեր, ձեռք բերել առավելապես գործնական գիտելիքներ, դառնալ մարկետոլոգների մասնագիտացված համայնքի անդամ ու մասնակցել այլ մարքեթինգային բացառիկ նախագծերի:

Միջոցառմանը գրանցվելու վերջնաժամկետն է հունվարի 20-ը ներառյալ: Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: