Ցանկացած Android համակարգի օգտատեր հեռախոսում ունի Google-ի մի քանի հավելվածներ, օրինակ` Google որոնում, Google Maps քարտեզ, Google Music երաժշտական նվագարկիչ և այլն: Սակայն այս հայտնի հավելվածներից բացի, ընկերությունը մշակել է այլ հավելվածներ, որոնց գոյության մասին քչերը գիտեն: Նրանցից մի քանիսի մասին կպատմենք ստորև.
Սա լուսանկար մշակող լավագույն հավելվածներից մեկն է, որի թույլ է տալիս ցանկացած գրաֆիկական աշխատանք անել, ընդ որում, հավելվածի ինտերֆեյսը թույլ է տալիս անել դա նույնիսկ փոքր էկրանով սարքերի միջոցով: Խելացի ալգորիթմները հնարավորություն են տալիս հոյակապ արդյունքի հասնել սեղմելով ընդամենը մեկ կոճակ:
Տվյալ հավելվածը նախատեսված է վազքի, հեծանիվի, տուրիզմի և նմանատիպ բացօթյա զբաղմունքների համար: Ծրագրի օգնությամբ կարող եք գրանցել ձեր շարժումների պատմությունը քարտեզի վրա, ինչպես նաև տեսնել ընդհանուր վիճակագրությունը՝ արագություն, բարձրություն, հեռավորություն և այլն: Այն նաև հնարավորություն է տալիս պահել տրեկերի կրկնօրինակները Google Drive-ում:
Եթե ցանկանում եք ստեղծել ցանկացած տիպի ինտերակտիվ քարտեզ, օրինակ՝ ձեր ապագա ճանապարհորդության երթուղին կամ տրեկեր` հեծանիվով երթևեկելու համար, ապա My Maps հավելվածը հեշտությամբ կիրականացնի այդ առաջադրանքը: Ձեր ստեղծած քարտեզները հասանելի կլինեն օնլայն, ինչպես նաև Google Maps հավելվածում:
Սա իրենից ներկայացնում է ուսումնական ձեռնարկ, որի շնորհիվ կարելի է սովորել Android օպերացիոն համակարգի հիմնական աշխատանքային հմտությունները և նույնիսկ վերականգնել որոշ անդառնալի խնդիրներ: Այսպիսով, դուք կդառնաք ձեր շրջապատի տեխնիկական հարցերով օգնականը:
Այս հավելվածը հնարավորություն կտա կառավարել հեռախոսը` էկրանին տարբեր ժեստեր պատկերելով: Հավելվածը ներբեռնելուց հետո դուք հնարավորություն կունենաք ընտրելու, թե ինչ բովանդակություն է ինդեքսավորվելու՝ ծրագրեր, կոնտակտային տվյալներ, երգեր և այլն: Այնուհետև կկարողանաք պարզապես նկարել էկրանին ցանկացած տառ,և Google Gesture Search-ը վայրկենական կփնտրի այդ տառով սկսվող բովանդակությունը:
Այս ծրագիրը ստեղծվել է վաղուց, սակայն չի դադարում հիացնել օգտատերերին իր հնարավորություններով: Այն ծառայում է որպես տեղեկատվության արագ որոնման գործիք ցանկացած օբյեկտի մասին, որը կհայտնվի հեռախոսի տեսախցիկի օբյեկտիվի մեջ: Պահեք սմարթֆոնը նկարի վրա և Google Goggles-ը կասի, թե ով է հեղինակը, կենտրոնացեք որևէ ապրանքի շտրիխ կոդի վրա և հավելվածը կասի նրա անունը և գինը: Այն նույնիսկ կարողանում է գլուխկոտրուկներ և խաչբառեր լուծել:
Աղբյուրը` LifeHacker