Հավանաբար, շատերը կցանկանային աշխատել Google ընկերությունում, սակայն նման աշխատանք ստանալն այդքան էլ հեշտ չէ: Ընկերությունն աշխատանքի հարցազրույցների ժամանակ այնպիսի հարցեր է հնչեցնում, որոնք թեկնածուներին դնում են դժվար դրության մեջ, այդպիսով ստուգելով նրանց վարքի դրսևորումը ճնշման տակ: Հարցազրույցի մասնակիցները ստիպված են եղել համպարտրաստից գլուխ բերել բարդ առաջադրանքներ: Ահա և ներկայացնում ենք այդ հարցերից մի քանիսը, որոնք նախկինում հնչել են Google-ի հարցազրույցների ընթացքում.
- Ո՞րն է Google-ի ձեր ամենասիրած արտադրանքը և ինչպես այն կբարելավեիք:
- Ի՞նչ կանեիք, եթե ուզենայիք Ձեր շանը Ձեզ հետ աշխատանքի բերել, սակայն աշխատակիցներից մեկն ալերգիա ունենար շներից:
- Եթե YouTube-ից հանեին գովազդները, ինչպե՞ս դրանից շահույթ կստանայիք:
- Ի՞նչ գիտեք Google-ի մասին:
- Մշակեք առաջադրանքի համար էվակուացիայի պլան:
- Ո՞ր ընկերության գովազդային պոտենցիալն ավելի բարձր կլինի Բոստոնում. ծաղկի սրահի՞, թե՞ հուղարկավորության բյուրոյի:
- Մետաղադրամը գցում են 1000 անգամ, և 560 անգամ ընկնում է «ղուշ»: Կարծում եք` մետաղադրամը դիտմա՞մբ է խաբում:
- Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել «գուգլասույզ»:
- Եթե մենք Ձեզ վերցնենք աշխատանքի, ինչպե՞ս կխաբեիք Ձեր ղեկավարին:
- Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ պետք է իրենց իսկական անուննե՞րն օգտագործեն Gmail-ում և Google+ -ում գրանցվելիս:
- Ինչո՞վ կզբաղվեիք, եթե աշխատելու կարիք չունենայիք:
- Ի՞նչն է Ձեզ վախեցնում:
- Քանի՞ միջոց կարող եք մտածել՝ դիզակույտի մեջ ասեղ գտնելու համար:
- Քանի՞ թենիսի գնդակ կարող եք դասավորել հարթության վրա:
- Եթե Դուք հնարավորություն ունենայիք հիշվելու մեկ նախադասությամբ, ի՞նչ կլիներ այն:
- Եթե Դուք կարողանայիք ընտրել միայն մեկ երգ, որը կհնչեր ամեն անգամ, երբ մտնեիք սենյակ մինչև Ձեր կյանքի վերջ, ապա ո՞ր երգը կլիներ դա:
- Ձեր կարծիքով ինչպե՞ս կփոխվի թվային գովազդի աշխարհը մոտակա 3 տարում:
- Ո՞ր 3 բաները կփոխեիք Ձեր համալսարանում կամ աշխատավայրում, եթե լինեիք գլխավոր տնօրեն:
- Բացատրե՛ք 3 տարեկան երեխային, թե ինչ է նշանակում AdWords:
- Դուք ունեք ուտելիքի առաքման ծառայություն, որն աշխատում է շուրջօրյա: Քանի՞ բեռնատար մեքենա է Ձեզ պետք աշխատանքի համար:
- Ինչպե՞ս կբացատրեիք ամպային տեխնոլոգիաները վեցամյա երեխային:
- Ի՞նչ եք կարծում Google-ի հնարավոր որոշման մասին առ այն, որ Gmail-ի օգտատերերից ամսական 1 դոլար գանձվի:
- Ըստ Ձեզ, մազի քանի՞ կտրվածք է արվում Ամերիկայում ամեն տարի:
- Ո՞ր 6 բաներն են, որ ստիպում են Ձեզ նյարդայնանալ:
- Պատմե՛ք Ձեր մասին մի այնպիսի բան, որը գրված չէ Ձեր ռեզյումեում:
- Ի՞նչ տեսք կունենա ինքնավար մեքենանեի շուկան 2020թ.:
- Անձրևը թափվում է մայթի վրա (մայթի լայնքը 1 մ է, իսկ մեկ կաթիլինը՝ — 1 սմ): Ինչպե՞ս իմանալ՝ ե՞րբ մայթն ամբողջությամբ կթրջվի:
- Ինչպե՞ս ինձ՝ Լարի Փեյջին, իսկ հետո տատիկիս կբացատրեիք HTML 5-ի կարևորությունը:
- Կատակե՛ք:
- Տվյալ փուլում Դուք նախընտրում եք սովորե՞լ, թե՞ աշխատել:
- Ի՞նչ կանեիք, եթե ես Ջեզ տայի 10 մլն դոլար հենց այս պահին:
- Նկարագրե՛ք մի ծառայություն, որը հնարավորություն կտա ճանապարհորդել դեպի ապագա:
- Դուկ կջնջե՞իք էքստրեմալ գրառումների հղումը:
- Ինչպե՞ս գլուխ կբերեիք մարդկության մեծ ճգնաժամը, եթե ունենայիք մլրդ դոլար և տիեզերական կայան:
- Մարսի վրա կա գաղութ, որի հետ ցանկանում եք կապեր հաստատել: Ինչպե՞ս կկառուցեք կոմունիկացիոն համակարգը:
- Քանի՞ մեքենա է օրական երթևեկում կամրջի վրայով:
- Դուք ունեք բանկի տվյալների բազա մուտք գործելու հնարավորություն: Ինչպե՞ս կօգտագործեք այդ ինֆորմացիան մարդկանց համար բանկոմատ արտադրելիս։
- Ինչպե՞ս կարելի է բարելավել կոշիկ արտադրող ընկերությունը:
- Մշակե՛ք հեռախոսային սոցիալական հավելված տեղական օրթոդոնտային պոլիկլինիկաների համար:
- Տարեկան քանի՞ նոր գիրք է հրատարակվում ԱՄՆ-ում:
- Ինչպե՞ս կազատեիք Սան Ֆրանցիսկոն անտուն մարդկանցից:
Աղբյուրը՝ Business Insider