Տվյալ հոդվածը հրապարակվել է Xda-developers հայտնի ֆորումում: Վերջինիս հեղինակն վստահեցնում է, որ Android համակարգի ցանցային կարգավորումների մեջ որոշ փոփոխություններ անելով հնարավոր է զգալիորեն բարձրացնել ինտերնետ կապի արագությունը:
Գրառման տակ տեղ գտած օգտատերերի մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ այս մեթոդն աշխատում է շատերի մոտ, բայց ոչ բոլորի: Ըստ ամենայնի` այդ հանգամանքը կապված է հեռախոսի մոդելի կամ օպերատորի հետ, ինչևիցե բոլոր դեպքերում էլ կարգավորումները հնարավոր է բերել նախկին տեսքի:
Այսպիսով 3G կապի արագությունն մեծացնելու համար մեզ անհրաժեշտ է.
- Android OS-ով աշխատող բջջային հեռախոս` սուպերօգտատերի իրավունքներով,
- Ահա այս ֆայլը, որը պարունակում է ցանցային կապի կարգավորումները,
- ES File Explorer հավելվածը կամ որևէ այլ նմանատիպ հավելված:
Ուենալով այս ամենը` անհրաժեշտ է.
- Բացել վերոնշյալ բեռնված պահոցը: Այնտեղ կգտնեք Options ֆայլը: Պահպանեք դա Ձեր բջջային հեռախոսում:
- Բացեք ES File Explorer-ը: Ծրագրի կարգավորումներում միացրեք Root ուղղորդիչը:
- Պատճենեք Ձեր կողմից պահպանված ֆայլը փոխանակման բուֆերում:
- Տեղափոխվեք /system/etc/ppp թղթապանակը և այնտեղ տեղադրեք Options ֆայլը:
- Փոփոխեք այդ ֆայլի թույլտվությունը` երկար սեղմած պահելով այն, այնուհետև բացեք ֆայլի հատկություններ բաժինը:
- Read և Execute շարքերում պետք է բոլոր տողերը նշված լինեն, իսկ Write շարքում` ընդհակառակը: Սեղմեք OK, որպեսզի հաստատեք Ձեր կողմից արված փոփոխությունները:
- Այնուհետև անջատեք և միացրեք սարքը:
Ահա և վերջ, այժմ մնում է միայն ստուգել ինտերնետի արագությունը, որի համար կարող եք օգտագործել Speedtest.net ծրագիրը: Եթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա կարգավորումների նախկին տարբերակին վերադառնալու համար պարզապես անհրաժեշտ է ջնջել Options ֆայլը և կրկին անգամ անջատել և միացնել բջջայինը:
Աղբյուրը` Androidpit.com