GoPro-ն և Microsoft-ը լիցենզավորված պայմանագիր են կնքել

Microsoft և GoPro ընկերությունները երեկ հայտարարել են իրենց նոր լիցենզավորված պայմանագրի կնքման մասին: Չմանրամասնելով Microsoft-ը պարզապես հայտնել է, որ պայմանագիրը վերաբերում է «ֆայլերի պահպանման որոշակի տեխնոլոգիաներին և այլ համակարգային տեխնոլոգիաներին»: Համաձայնագրի պայմանները գաղտնի են պահվում:

Հաշվի առնելով GoPro-ի մասնագիտացումը` կարելի է ենթադրել, որ լիցենզավորված արտադրանքի մեջ կա ֆայլային exFAT համակարգ, որը թույլ է տալիս մեծ չափսերի ֆայլեր ստեղծել հիշողության քարտերի վրա, որոնք կօգտագործվեն շարժական մեդիա տեսախցիկների վրա:

Առիթից օգտվելով՝ Microsoft-ը նշել է լիցենզավորված ծրագրի մտավոր սեփականության բարձր արդյունավետության մասին, որը թողարկվել է 2003թ.-ի դեկտեմբերին: Նախկինում ընկերությանը հաջողվել է ստորագրել ավելի քան 1200 լիցենզավորված համաձայնագիր: Այժմ լիցենզավորման հարցերով զբաղվում է Microsoft Technology Licensing LLC հատուկ ընկերությունը՝ ստեղծված 2014թ. հատուկ այդ նպատակով:

Աղբյուրը՝ Microsoft