Samsung Galaxy S7-ը կունենա «մշտապես ակտիվ էկրանի» ռեժիմ

Համացանցում են հայտնվել դեռ չթողարկված Samsung Galaxy S7-ի և  Galaxy S7 edge-ի մասին նոր տեղեկություններ, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել: Այս անգամ երևան է եկել Always On Display հնարավորության մասին տեղեկությունը, որն արտադրողը ներկայացրել է արտոնագիր ստանալու համար:

Samsung Galaxy S7 2

Մասնագետները ենթադրում են, որ Always On Display-ի դեպքում սմարթֆոնի էկրանը մշտապես միացած է լինելու՝ ցուցադրելով, օրինակ, ժամացույցը: Սակայն Super AMOLED տեխնոլոգիայիով ստեղծված էկրանի համար այս նոր հնարավորությունը չպետք է հանգեցնի սարքի աշխատանքային ժամանակի կրճատմանը:

Նման հնարավորություն արդեն կիրառվել է Nokia Glance Screen և Motorola Ambient Display սմարթֆոնների վրա:

Հիշեցնենք, որ Samsung Galaxy S7-ի և Galaxy S7 edge-ի թողարկումը սպասվում է փետրվարի 21-ին` Բարսելոնայում կայանալիք MWC 2016 ցուցահանդեսից մեկ օր առաջ:

Աղբյուրը` SamMobile