Ո՞րն է սելֆիների պատճառով մահացության թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը

Priceonomics ընկերության կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ 2014 թ. ամբողջ աշխարհում գրանված մահացություններից նվազագույնը 49-ը տեղի է ունեցել սելֆի անելիս:

Գաղտնիք չէ, որ գեղեցիկ կադրերի ֆոնի վրա սելֆիի սիրահարները իրենց կյանքն են վտանգում ինքնանկարվելիս և չեն հետևում անվտանգության տարրական կանոններին: Նույնիսկ անցած տարի Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ հուշագիր է ներկայացրել՝ «Անվտանգ սելֆի»: Բայց, ցավոք սրտի, ինչպես փորձը ցույց է տալիս, նկարահանման ժամանակ տեղի ունեցող դժբախտ պատահարների թիվը շարունակում է աճել:

սելֆ1

Համաձայն Priceonomics-ի հետազոտության արդյունքների՝ սելֆի անելու պատճառով մահացածների գրեթե երեք քառորդը տղամարդիկ են: Սելֆի֊զոհերի մեծ մասը 20, 19 և 18 տարեկան են։

սելֆ2

Գրանցված 49 դեպքից 16-ում սելֆի անողներն ընկել են բարձրությունից։ Եվս 14 հոգի խեղդվել է ջրում նկարահանվելիս: Մահվան երրորդ ամենատարածված պատճառը երկաթուղային ճանապարհի վրա տեղի ունեցող պատահարներն են:

49 գրանցված դեպքերից 19-ը տեղի են ունեցել Հնդկաստանում. այս երկիրը ցավալի ռեյտինգի առաջատարն է: Հաջորդը Ռուսաստանն է՝ 7 դեպք: Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ մահվան 5 դեպքով:

Աղբյուրը՝ PetaPixel