LG ընկերությունը, չսպասելով Mobile World Congress (MWC) 2016 ցուցահանդեսի մեկնարկին, ներկայացրել է G5 առաջատար սմարթֆոնի համար նախատեսված պատյան: Quick Cover-ի կենտրոնում կտրվացք կա, իսկ նրա կիսաթափանցիկ կորպուսը պատրաստված է հատուկ նյութից, որը զգում է հպումը:
Մատը սահեցնելով պատյանի վրայով՝ օգտատերը կկարողանա ընդունել կամ անջատել զանգը: Իսկ «պատուհանը» նախատեսված է G5-ի նոր ֆունկցիայի համար, որը թույլ է տալիս էկրանին մշտապես ցույց տալ օգտակար ինֆորմացիա (ժամ և ամսաթիվ, հաղորդագրություն, օրացույց և այլն):
Ավելի վաղ LG-ն հաստատել էր, որ G5-ը կներկայացվի MWC 2106 ցուցահանդեսին (փետրվարի 21,Բարսելոնա): Սարքն ունի մետաղական կորպուս, մատնահետքի սկաներ, լազերային ավտոֆոկուսով տեսախցիկ և հնարավոր է՝ երկրորդ լրացուցիչ էկրան, ինչպես V10-ը: Նրա հաջորդ առավելությունը շարժական մարտկոցն է, որը կարող է ձգվել կորպուսի ներքևի մասից:
Աղբյուրը՝ LG