Tesla Model 3-ն ԱՄՆ-ում կարժենա մոտ 35000 դոլար

Մեքենաների սիրահարներից շատերը կցանկանային ունենալ Tesla էլեկտրամեքենաների ընկերության որևէ արտադրանք, սակայն վերջիններիս գինը ամենևին չի համապատասխանում միջին խավի ֆինանսական հնարավորություններին: Հենց այդ պատճառով էլեկտրամեքենաների արտադրողը մշակել է նոր «ազգային» Model 3 մեքենան:

Model 3-ը նախատեսված կլինի ԱՄՆ-ի էկոլոգիապես մաքուր արտադրանքների գնորդների համար և կարող է արժենալ 25000-35000 դոլար։

Հաշվի առնելով այն, որ միջին ամերիկացին պատրաստ է նոր մեքենայի գնման համար տրամադրել 31000 դոլար, համաձայն մի շարք հետազոտությունների, ապա 35000 դոլար արժողությունը բավական մոտ է վերը նշված գումարին: Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ում վաճառվող մեքենաների միջին գինը կազմում է 33500 դոլար:

tesla

Էլեկտրամեքենաների հարկային աջակցման տեսանկյունից Tesla-ն տեղական շուկայում բավականին հեռանկարային է: Ըստ որոշ կանխատեսումների՝ Model 3-ի շնորհիվ այն կարող է մեծացնել ԱՄՆ-ի տեղական շուկան 50 տոկոսով:

Ընկերությունը նախատեսում է ընդունել Model 3-ի պատվերները հաջորդ ամիս: Ցավոք, նորույթի դիզայնը դեռևս գաղտնիք է, այդ պատճառով ոչ ոք չի կարող ասել, թե այն ինչ տեսք կունենա:

Աղբյուրը՝ Bloomberg