Nokia ընկերությունն ուզում է «վերադառնալ» հայրենիք

Nokia ընկերությունը ցանկանում է վերսկսել հեռախոսների արտադրանքն իր հայրենիքում՝ Ֆինլանդիայում:

Հիշեցնենք, որ Nokia-ն մտադիր է վերադառնալ սմարթֆոնների շուկա 2016թ.-ի վերջին և առայժմ դա չի արել միայն Microsoft-ի հետ համաձայնագրի պայմանների պատճառով, որiն ավելի վաղ վաճառել էր իր սմարթֆոնային բիզնեսը: Անցած տարվա աշնանը համացանցում հայտնվեցին դեռևս չթողարկված սմարթֆոնի նկարներ՝ ֆինլանդական ընկերության ապրանքանշանով:

Եթե հավատանք ընկերության հաղորդած տեղեկատվությանը, Nokia-ն բանակցություններ է վարում Bittium ընկերության հետ, որը պատրաստ է ապահովել Nokia-ին արտադրական գործունեությունը Ֆինլանդիայում: Nokia-ի ղեկավարները վստահ են, որ «արտադրված է Ֆինլանդիայում» պիտակը կարող է խթանել վաճառքը:

Աղբյուրը՝ Hi Tech