Apple ընկերությունը սկսել է մինչև 2015թ.-ի հունիսը փաթեթավորված MacBook համակարգիչների USB-C միակցիչով լիցքավորման լարերի անվճար փոխարինման ծրագիրը: Պատճառը լարի հնարավոր դեֆեկտն է, որը կհանգեցնի նրան, որ տվյալ լարով լիցքավորվող նոութբուքը ընդհատումներով կլիցքավորվի կամ ընդհանրապես չի լիցքավորվի:
Նոր լարերը զերծ են այս դեֆեկտից: Դրանց հներից տարբերելու համար պետք է նայել ապրանքանշանի սերիայի համարին, ինչպես պատկերված է ստորև:
Փոխանակման ենթակա են ինչպես նոութբուքի հավաքածուի մեջ մտնող լարերն, այնպես էլ առանձին գնվածները: Օգտատերերը, ովքեր գրանցել են իրենց գնումը կամ ձեռք են բերել օնլայն խանութից, ավտոմատ կերպով կստանան նոր լարը փոստով՝ գնման պահին գրանցած հասցեի վրա: Մնացածը կարող են փոխել լարը ֆիրմային խանութում կամ ծառայության կենտրոնում:
Ծրագիրը գործում է ողջ աշխարհում, իսկ դրա ավարտի ամսաթիվը սահմանված է 2018թ.-ի հունիսի 8-ը:
Աղբյուրը՝ Apple