Նոր հավելվածը կնախազգուշացնի սպասվելիք երկրաշարժի մասին

Բերկլիի համալսարանի հետազոտողները թողարկել են նոր հավելված Android հեռախոսների համար, որը նախազգուշացնում է երկրաշարժի մասին: Հայտնաբերելով սպասվելիք արհավիրքի առաջին նշանները՝ MyShake կոչվող հավելվածը հայտնում է դրա մասին օգտատիրոջը և հուշում, թե ինչ է պետք ձեռնարկել սեփական անձի և շրջապատողների անվտանգությունն ապահովելու համար:

MyShake 2

Ծրագիրն, ըստ էության, բջջային հեռախոսը վերածում է սեյսմոգրաֆ սարքի: Այն ակտիվացնում է Android սարքում ներկառուցված սենսորներն և հատուկ ալգորիթմների շնորհիվ կանխատեսում սպասվելիք արհավիրքը:

Ծրագրի տվյալները հիմնված են ոչ միայն մեկ, այլ շրջակայքում գտնվող բազմաթիվ Android-սարքերի կողմից ստացված տեղեկությունների վրա: Այսպիսով, սխալի հավանականությունն շատ փոքր է և ինչքան շատ է օգտատերն օգտագործում հավելվածն, այնքան ավելի ճշգրիտ են վերջինիս տվյալները: Հավելվածը նախազգուշացնում է ոչ միայն սեփական օգտատիրոջը, այլև հաղորդագրություն ուղարկում մոտակայքում գտնվող բոլոր Android-սարքերին:

Աղբյուրը` MyShake (Google Play)