Google-ի` կրթության համար նախատեսված app store-ը փակվում է

Երկու տարի առաջ Google-ը մեկնարկեց Play Store-ի կրթական տարբերակ, որը կօգներ դպրոցներում Android պլանշետներով ուսացմանը: Սակայն դրա մասին մինչ այժմ որևէ տեղեկություն չկար, իսկ այժմ Google-ը հայտարարում է Store-ը փակելու պլանների մասին: Արդեն մեկ ամիս է, ինչ կազմակերպությունը չի վաճառում Google Play-ի կրթական հարթակի լիցենզիաներ, ինչը նշանակում է, որ դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա իրենց աշակերտների համար կրթական հավելվածներ գնել: Սակայն կազմակերպությունը հայտնում է, որ իրենք կշարունակեն աջակցել արդեն իսկ կրթական հավելվածներից օգտվողներին:

Ահա թե ինչպես է Google-ը ներկայացրել ծրագիրը 2013թ.-ի նոյեմբերին:

Աղբյուրը՝ The Verge