Google-ը, WhatsApp-ը և այլ ընկերություններ սատարել են Apple-ին

Միանգամից մի քանի հզոր ՏՏ ընկերություններ պաշտպանել են Apple-ի ղեկավար Թիմ Քուքի ձգտումը՝ պահպանելու իր օգտատերերի անկախությունը և չզոհել նրանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Google ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչային իր թվիթերյան էջում գրել է, որ սեփական արտադրանքը կոտրելու գործիքներ ստեղծելն անթույլատրելի է, չնայած խոստովանել է, որ պետական հարցման պարագայում, այնուամենայնիվ, հարկ է տրամադրել որոշակի ինֆորմացիա:

WhatsApp-ի գլխավոր տնօրեն Յան Կումը հետևյալ կերպ է արտահայտվել է իր ֆեյսբուքյան էջում՝ ի պաշտպանություն Քուքի. «Ես միշտ հարգել եմ Քուքին իր ջանքերի համար՝ պաշտպանելու օգտատերերի անձնական տվյալները, և չեմ կարող չհամաձայնել նրա նամակի հետ՝ ուղղված իր օգտատերերին: Մենք չենք կարող թույլ տալ այս վտանգավոր նախադեպը: Այսօր վտանգված է մեր ազատության հարցը»:

Reform Government Surveillance ընկերությունը ևս արտահայտվել է այս առիթով Tumblr-ում, սակայն չհիշատակելով ո՛չ Թիմ Քուքի, ոչ էլ Apple-ի անունները: Ընկերությունը հրապարակավ իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու օգնել իրավապահ մարմիններին անհրաժեշտ ինֆորմացիայի հայթայթմամբ՝ միաժամանակ պաշտպանելով օգտատերերի և նրանց տվյալների անվտանգությունը:

Փետրվարի 17-ին Թիմ Քուքը Apple կայքում բաց նամակով դիմել է ընկերության հաճախորդներին: Նրա խոսքերով՝ Ազգային անվտանգության ծառայությունը նրանցից պահանջել է մշակել հատուկ որոնման համակարգ, որը թույլ կտա տվյալներ գտնել գաղտնաբառով արգելափակված iOS-ում։

Հատուկ ծառայություններն այս քայլը բացատրել են Սան-Բերնարդինիոյի ահաբեկիչների iPhone-ներում առկա ինֆորմացիային հասանելություն ստանալու մտադրությամբ, սակայն Քուքը և իր ընկերությունը կարծում են, որ համակարգը կարող է ընկնել երրորդ կողմի ձեռքը՝ այդպիսով վտանգելով թե՛ օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը, և թե՛ Apple-ի հեղինակությունը:

Աղբյուրը՝ TJournal