Բացահայտվել է LG G5-ի կախարդական մարտկոցի գաղտնիքը

Մի քանի օրից LG-ն կցուցադրի իր վերջին՝ G5 սմարթֆոնը Mobile World Congress միջոցառմանը: Թեպետ արդեն որոշ մանրամասներ հայտնի են, հայտնվել են նոր նկարներ, որոնցից պարզ է դառնում սմարթֆոնի մարտկոցի յուրահատկությունը: Ըստ տարածված տեղեկությունների՝ սմարթֆոնն ունի 100 մԱ/ժ մարտկոց և տեսախցիկի համար նախատեսված տարբեր կոճակներ:

Նկարը հրապարակվել է չինական տեխնոլոգիաների կայքում, որտեղ ցույցադրվում է սմարթֆոնի ներքևում գտնվող անցքը, որը թույլ կտա օգտատերերին փոխել մոդուլները: Ակնկալվում է, որ LG-ն կթողարկի մոդուլներ՝ նախագծված լուսանկարահանման և ձայնագրման համար, որոնք ներառված կլինեն G5-ի «կախարդական անցքում»: Ասում են, որ աուդիո սարքը ստեղծվել է Bang & Olufsen ընկերության հետ համատեղ և ունի թվային անալոգի փոխարկիչ։ LG-ն կներկայացնի իր G5 առաջատար մոդելը փետրվարի 20-ին։

Աղբյուրը՝ The Verge