Կանադական Human Media Lab (HML) լաբորատորիայի աշխատակիցները Կուինսի համալսարանի հետ համատեղ մշակել են ReFlex սմարթֆոնի նախատիպը, որն ունի ճկվող էկրան: Օգտագործելով LG-ի արտադրած էլաստիկ OLED թաչսքրինը՝ գիտնականները ստեղծել են առաջին նման սարքը, որը կարելի է օգտագործել ծալելու և ձգելու միջոցով:
Դեֆորմացնելով ReFlex-ը՝ օգտատերերը կարող են, օրինակ, ձգել և բաց թողնել պարսատիկը Angry Birds խաղալիս կամ թերթել էլեկտրոնային գրքի էջերը:
Ամեն դեպքում ReFlex-ն ապահովագրված չէ կոտրվելուց: Նրա միայն պանելն է ամբողջովին ճկուն, բայց ոչ այլ բաղադրիչները։
Սակայն հետազոտողների նպատակը չէր փոխարինելու սենսորային համակարգը սմարթֆոնների սեփական տեխնոլոգիայով, այլ հավելյալ հնարավորություն: Գիտնականների խոսքերով, HML տեխնոլոգիան կոմերցիոն արտադրանքների շրջանում տարածում կգտնի 3-5 տարի անց:
Աղբյուրը՝ Mashable