Vivo Xplay 5-ը կունենա կոր էկրան, ինչպես Samsung Galaxy еdge-ը

Vivo ընկերությունը հրապարակել է մարտի 1-ին ներկայացվելիք Vivo Xplay 5-ից մի քանի նկար: Վերջինիս ստեղծումը տևել է մոտ երկու տարի: Այն պետք է դառնա Vivo XplayS-ի հաջորդ մոդելը, որը շուկայում առաջինն է առաջարկել 2560 х 1440 պիքսել թույլատրելիությամբ էկրան, ինչպես նաև դարձել է առաջին չինական դակտիլոսկոպիկ ցուցիչով սմարթֆոնը: Մնացած բնութագրիչները նույնպես առաջատար դիրքերում են:

սամ1

Ստորև պատկերված նկարից պարզ է դառնում, որ Vivo Xplay 5-ի էկրանը Samsung Galaxy еdge-ի նման կոր է լինելու:

Ըստ որոշ աղբյուրների՝ Vivo Xplay 5-ը կունենա 5,5 դյույմանոց էկրան՝ 2560 x 1440 պիքսել թույլատրելիությամբ, Snapdragon 820 միաբյուրեղ համակարգ, 16 և 8 Մպ թույլտատրելիությամբ տեսախցիկներ, բարձրորակ աուդիոհամակարգ, իսկ կորպուսի հաստությունը կլինի 7,2 մմ:

Աղբյուրը՝ Weibo