HTC-ն հայտարարել է VR Vive ակնոցի գինը

HTC ընկերությունը Mobile World Congress (MWC) 2016-ի նախօրեին հայտարարել է վիրտուալ իրականության Vive ակնոցների գինը և նախնական պատվերների գրանցման ամսաթիվը: VR սարքի կոմերցիոն մոդելը կարժենա 799 դոլար:

Համեմատության համար կարող ենք նշել, որ Vive-ի գլխավոր մրցակից համարվող Oculus Rift սարքերը կարելի է ձեռք բերել 599 դոլարով, որոնք, սակայն, ի տարբերություն Vive-ի, չունեն շարժման կոնտրոլերներ:

HTC-ը երաշխավորում է, որ Vive-ն ունի որակյալ հնչողություն, տասնյակ ցուցիչներ, որոնք ապահովում են եռաչափ դիտում և պատկերի բարձր հաճախականություն՝ 90 Հց: Ակնոցն ունի նաև հարմարավետ կապիչ, որի միջոցով ամրացվում է գլխին: Ընկերությունը ներկայացրել է նաև Vive Phone Services ֆունկցիան, որը թույլ կտա կատարել և ընդունել զանգեր, հաղորդագրություններ ուղարկել և օրացույցով նշումներ կատարել՝ չհանելով VR ակնոցները:

վռ2

Vive-ի նախնական պատվերների գրանցումը կսկսվի փետրվարի 29-ն, իսկ առաքումը՝ ապրիլի սկզբին: HTC-ն VR սարքի հետ տուփի մեջ կներառի նաև երկու խաղ՝ Owlchemy Labs ստուդիայի թողարկած Job Simulator: The 2050 Archives-ը և Northway Games-ի մշակած Fantastic Contraption-ը:

Աղբյուրը՝ Engadget