13 անվճար (կամ շատ մատչելի) առցանց դասընթացներ՝ Ձեր թվային հմտությունները բարելավելու համար

Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների աշխարհում և բոլորս պետք է ինչ-որ չափով գիտելիքներ ունենանք ժամանակակից տեխնոլոգիաներից։

Այսօր որևէ բան ինքնուրույն սովորելու լավագույն միջոցը առցանց դասընթացներն են. դրանք մատչելի են, հասանելի և Դուք կարող եք ինքներդ ընտրել Ձեր ուսման ժամանակացույցը:

Այս հոդվածում կներկայացնենք 13 առցանց դասընթացներ, որոնք կօգնեն բարելավել Ձեր թվային հմտությունները.

  1. Social media marketing with Facebook and Twitter

Դուք, հավանաբար, գիտեք օգտվել Facebook-ից և Twitter-ից` գրել հաղորդագրություններ, տեղադրել լուսանկարներ և այլն, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է հնարավոր օգտագործել այս հարթակները բիզնեսի զարգացման համար: Փորձեք այս դասընթացը և ստացեք արժեքավոր և հետաքրքրիր գիտելիքներ Social media marketing-ի մասին:

Արժեքը` անվճար փորձնական կամ 19.99 ԱՄՆ դոլար ամսական` անսահամանափակ անդամակցության համար

Տևողությունը` 1 ժամ, 26 րոպե/ 9 դասընթաց

  1. Beginners Adobe Photoshop tutorials

Ինչպես և սոցիալական մեդիան, լուսանկարների հետ աշխատանքն այն հմտություններից է, որ շատերը պնդում են, թե գիտեն, սակայն քչերն են կարողանում ավելի լուրջ մակարդակի որևէ գործողություն անել լուսանկարների հետ: Բարեբախտաբար, Adobe-ն առաջարկում է անվճար դասընթաց՝ իր ծրագրի աշխատանքային գործիքների իմացությունը բարելավելու համար: Եթե ոչ պրոֆեսիոնալ մակարդակում, ապա առնվազն անձնական օգտագործման համար շատ օգտակար կարող է լինել:

Արժեքը` անվճար

Տևողությունը` 13 ժամ, 31 րոպե/ 26 դասընթաց

  1. Final Cut Pro X 10.2 essential training

Եթե Դուք աշխատում եք մի կազմակերպությունում, որտեղ Ձեզ կարող է օգտակար լինել տեսաձայնագրությունների հետ աշխատանքը, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է: Այն կսովորեցնի ֆիլմարտադրության հիմքերը` սկզբից մինչև վերջ` ֆիլմի մոնտաժելուց, երաժշտություն ավելացնելուց մինչև Ձեր ստեղծագործությունը համացանց տեղադրելը և ուրիշների հետ կիսվելը:

Արժեքը` անվճար փորձնական կամ 19.99 ԱՄՆ դոլար ամսական` անսահամանափակ անդամակցության համար

Տևողությունը` 8 ժամ, 31 րոպե/ 14 դասընթաց

  1. WordPress for beginners

Այս դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր նպատակ ունեն ստեղծել իրենց սեփական կայքը կամ բլոգը: Այն կսովորեցնի Ձեզ WordPress-ի հիմքերը` սկզբից մինչև վերջ:

Արժեքը` անվճար

Տևողությունը` 2 ժամ/ 19 դասընթաց

  1. Programming for everyone (getting started with Python)

Երբևէ ցանկացե՞լ եք սովորել ծրագրավորում, բայց երբեք չեք ունեցել բավարար ժամանակ կամ որևէ մեկին, ով կսովորեցներ, ապա այս դասընթացը պարզապես կատարյալ է Ձեզ համար: Այս պարզ Python ծրագրավորման լեզվի ուսուցարանն ամփոփում է ծրագրավորման հիմքերը և տրամադրում բոլոր անհրաժեշտ գործիքները` ավելի փորձառու ծրագրավորման լեզուների ուսուցման համար, օրինակ, ինչպիսին է Java-ն կամ C++-ը:

Արժեքը` անվճար (առանց հավաստագրի)

Տևողությունը` 2-4 ժամ շաբաթական

  1. Intro to HTML and CSS

Եթե HTML-ն և CSS-ն ավելի հետաքրքիր են Ձեզ համար և Դուք ցանկանում եք ստեղծել Ձեր սեփական թվային հարթակը, ապա այս դասընթացը կօգնի Ձեզ այդ հարցում:

Արժեքը` անվճար

Տևողությունը` շաբաթական 6 ժամ/ 3 դասընթաց

  1. Search engine optimization for beginners

Նույնիսկ եթե Դուք չունեք SEO-ի կարիք Ձեր աշխատանքի համար, սա, միևնույնն է, շատ լավ հնարավորություն է համացանցի աշխատանքը հասկանալու համար: Դուք հնարավորություն կունենաք հասկանալու, թե ինչ է որոնման համակարգի օպտիմիզացիան, սովորել հիմնաբառերի արվեստը և ինչպես են կայքերը պայքար մղում մեկը մյուսի դեմ՝ իրենց նյութերը համացանցում ավելի տեսանելի դարձնելու համար:

Արժեքը` 47 ԱՄՆ դոլար

Տևողությունը` 1 ժամ/ 11 դասընթաց

  1. The complete Google Analytics course for beginners

Ինչպես և SEO-ն, Analytics-ը լավ գործիք է կայքերում տրաֆիկի ճիշտ ուղղորդման համար: Այս դասընթացը կսովորեցնի Ձեզ ծրագրի տարբեր ասպեկտներ, և թե ինչպես վերլուծել ինֆորմացիան: Ստացված գիտելիքները կօգնեն Ձեզ հասկանալ, թե ինչ են ցանկանում ստանալ հաճախորդները և ինչպես շարունակել մնալ տենդենցի մեջ:

Արժեքը` անվճար

Տևողություն` 3.5 ժամ/ 20 դասընթաց

  1. LinkedIn training course

Մեծացրեք Ձեր մասնագիտական ցանցը և խթանեք Ձեր անձնական բրենդը` մասնակցելով LinkedIn-ի հիմունքների մասին դասընթացին: Մոտավորապես երկու ժամում Դուք կսովորեք, թե ինչպես ավելի արդյունավետ կապ հաստատել ոլորտի այլ մասնագետների հետ, ուղարկել նամակներ, միանալ տարբեր խմբերին, կիսվել սեփական կոնտենտով և ինչպես անել այս ամենը Ձեր սմարթֆոնի միջոցով:

Արժեքը` անվճար

Տևողությունը` 1 ժամ, 51 րոպե/ 26 դասընթաց

  1. Outlook 2016 essential training

Շատ դժվար է անընդհատ հետևել բոլոր փոստային հասցեներին, եթե Դուք չգիտեք, թե ինչպես է պետք օգտվել Outlook-ից: Այս դասընթացի ընթացքում Դուք կսովորեք կառավարել սեփական էլեկտրոնային փոստարկղերը, ինչպես օգտագործել Outlook-ը գրառումներ կատարելու համար և շատ այլ բաներ:

Արժեքը` անվճար փորձնական կամ 19.99 ԱՄՆ դոլար ամսական` անսահամանափակ անդամակցության համար

Տևողությունը` 2 ժամ, 49 րոպե/ 9 դասընթաց

  1. Fundamentals of Google Docs

Իսկ Դուք գիտե՞ք, թե որքան շատ հնարավորություններ ունի Google Drive-ը, որոնք Դուք երբևէ չեք օգտագործել, սակայն դրանք կարող են կտրականապես բարձրացնել Ձեր արտադրողականությունը և արդյունավետությունը: Չգիտեք, թե ինչպե՞ս օգտագործել այդ հնարավորությունները: Դարձեք իսկական փորձագետ տարբեր ֆայլերի ստեղծման, փոփոխման և այլոց հետ կիսվելու հարցում:

Արժեքը` անվճար

Տևողությունը` 1 ժամ

  1. Google advance search — search the web as a professional

Եթե Դուք ունեք բարդություններ Google-ում որևէ բան փնտրելու հարցում, եթե Դուք չեք կարողանում գտնել Ձեզ անհրաժեշտ նյութը համացանցում` որքան էլ բանալի բառեր որ օգտագործեք, ապա այս դասընթացը Ձեզ համար է: Այն կսովորեցնի որոնման համակարգի բոլոր նրբությունները, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ հմտությունները և հնարքները` ավելի լավ արդյունքներ ստանալու համար:

Արժեքը` անվճար

Տևողությունը` 1 ժամ/ 9 դասընթաց

  1. Writing for the web

Համացանցի համար ճիշտ գրելը շատ կարևոր հմտություն է բոլոր այն մասնագետների համար, ովքեր աշխատում են լրագրության ոլորտում, բլոգերների, տեխնիկական տվյալներ կազմողների և այլոց համար: Օգտատերերը փնտրում են կարճ տարբերակներով, նրանց անհրաժեշտ է շատ տեղեկատվություն պարունակող, սակայն հակիրճ բանալի բառերով նյութեր:

Արժեքը` անվճար

Տևողությունը` 4 դասընթաց

 

Աղբյուրը` Mashable