Facebook-ի օգտատերերն արդեն հնարավորություն կունենան նոր էմոջիների միջոցով ավելի բազմազան էմոցիաներ արտահայտել: Like կոճակն այսուհետ կունենա մի քանի տարբերակ՝ Like, Love, Haha, Wow, Sad և Angry: Ընտրելու համար պետք է մկնիկը պահել Like կոճակի վրա:
Facebook-ը հաղորդում է, որ մեկամյա փորձարկումից հետո նոր հնարավորությունը հասանելի է արդեն ամբողջ աշխարհում, այնպես որ պատրաստ եղեք Ձեր լրահոսում տեսնել ավելի շատ էմոցիոնալ արձագանքներ:
Աղբյուրը՝ Facebook Newsroom