Cartly հավելվածը կօգնի նպարեղենի օնլայն գնումներ կատարել Հայաստանում (հարցազրույց)

Փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ ամփոփեց իր աքսելերացիոն ծրագիրը` նախատեսված նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար: Միջոցառմանը ներկայացված էր նաև Cartly հավելվածը, որն օգնում է կազմակերպել նպարեղենի գնումներն առցանց: Նորաստեղծ ծրագիրն արդեն 2 ամսվա ընթացքում ունեցել է 60 պատվեր, առայժմ հասանելի է միայն հավելվածի Android-տարբերակը, իսկ երկու շաբաթից նաև iOS-ը: Նախագծի մշակման, զարգացման հետ կապված հարցերի շուրջ ittrend.am-ը զրուցեց Cartly-ի հիմնադիր Մոստաֆա Սաջադիի հետ:

12226920_617539131717473_5903624676424163832_n
Մոստաֆա Սաջադի

– Ինչպե՞ս ծնվեց հավելվածի գաղափարը:

– Տանը ես պատասխանատու էի նպարեղենի գնումների համար, բայց շատ զբաղված էի դա անելու համար: Այդ պատճառով շատ վեճերի մեջ եմ ընկել: Իմ ընկերոջ ընտանիքում նույնպես կար այդ խնդիրը, քանի որ ընկերս աշխատում էր, իսկ կինը նորածին երեխային էր պահում և գնումներ կատարելով ուժասպառ էր լինում: Հետո ծնվեց Cartly–ի գաղափարը և ես սկսեցի աշխատել դրա վրա:

– Ինչու՞մ է կայանում դրա առավելությունը առաքման ծառայությունների հանդեպ:

Cartly-ն լավագույնս կօգնի մարդկանց նպարեղենի գնումների հարցում հավելվածի միջոցով, որը շատ հեշտ է կիրառության մեջ, պարզապես պետք է որոշեք՝ ինչ եք ուզում և պատվիրեք: Այսպիսով, մարդիկ կշահեն ժամանակ, որը կարող են օգտագործել ավելի հաճելի զբաղմունքի վրա, այլ ոչ թե խանութներով շրջելու:

– Կարծում եք՝ Հայաստանում կա՞ դրա պահանջարկը, այն դեպքում, երբ գնումներ կատարելը դարձել է բոլորիս առօրյայի մի մասը:

– Մարդիկ օրեցօր ավելի զբաղված են դառնում, նրանք շատ ժամանակ են ծախսում՝ ստիպված լինելով օգնել իրենց ընտանիքին, և արդյունքում քիչ ազատ ժամանակ է մնում նրանց հետ անցկացնելու համար, Cartly-ն կօգնի նրանց ժամանակ խնայել առօրյա գնումների հաշվին և կտա նրանց լրացուցիչ ժամանակ, որպեսզի օգտագործեն այն ըստ իրենց հայեցողության և անեն այն, ինչ ուզում են:

– Ե՞րբ արդեն հասանելի կլինի հավելվածը, ո՞ր հարթակներում, և ինչպես պետք է այն օգտագործել:

– Cartly (www.cartly.am) android հավելվածը արդեն թողարկվել է և մենք ունենք արդեն ավելի քան 500 ներբեռնումներ և օրեկան ավելի քան 25 ակտիվ օգտատերեր: Նրանք կարող են պարզապես ներբեռնել cartly-ն google play-ից (http://bit.ly/1kvc2zx) և առանց որևէ ջանք թափելու ավելի քան 8500 ապրանքների միջից ընտրել, թե որն են նախընտրում, որպեսզի դա իրենց առաքվի այնտեղ, որտեղ գտնվում են: Cartly-ի iOS տարբերակը հասանելի կլինի մարտի սկզբին և օգտատերերը կարող են ներբեռնել այն app store-ից:

12512690_1556031448020822_8180886590071840720_n

– Ո՞վքեր են ընգրկված թիմում, ինչպե՞ս է կազմակերպվելու գնումների ու առաքման գործընթացը: 

– Cartly-ի թիմի անդամներն են Մոստաֆա Սաջադին, ով հիմնադիրն է, նա զբաղվում է Android-ի տարբերակի մշակմամբ և ունի վեց տարվա աշխատանքային փորձ 5 տարբեր ստարտափների բիզնես կառավարման ոլորտում, Արթուր Սահակյանը, ով հայաստանյան ամենամեծ սուպերմարկետներից մեկում մենեջերի փորձ ունի:

Այս ծառայությունը կազմակերպելու համար մենք շատ բաների մասին պետք է մտածենք. պատվերի գործընթացը սկսվում է հաճախորդից պատվերը ստանալուց, այնուհետև ուղարկվում է մեր գործընկեր սուպերմարկետներին և մեր առաքող թիմը ակնկալվող ժամին հասցնում է ապրանքը պատվիրատուի հասցեով:

-Որքա՞ն ժամանակ ու ջանքեր են պահանջվել հավելվածը մշակելու համար:

– Մենք աշխատել ենք գաղափարի վրա սեպտեմբերից՝ վերլուծելով հաճախորդների պահանջարկը, շուկան, բիզնես մոդելը, որպեսզի հավելվածը դարձնենք հաճախորդների համար հնարավորինս դյուրին և հասանելի, տանք նրանց գնումների լավագույն փորձի հնարավորությունը: