Նոր տեսակի ստեղնաշար՝ խաղացողների համար

Ինչպես գիտենք, գոյություն ունեն երկու տեսակի ստեղնաշարեր՝ անալոգային և թվային: Անալոգայինը հիմնականում օգտագործվում է երաժշտական գործիքներում, իսկ թվայինները՝ լափթոփներում: Չկա ստեղնաշար, որը կհամադրի այս երկու տեսակները: Բայց Wooting-ի անալոգային ստեղնաշարը հավականում է դառնալ լավագույնը երկու տեսակներում էլ:

Սովորական միացնել-անջատելու կոճակներով Wooting-ը խաղերի ընթացքում ունակ է կատարել մի շարք հրահանգներ, որոնք հնարավոր չէ անել ավանդական ստեղնաշարով: Այո, այն մեծամասամբ նախատեսված է խաղերի սիրահարների համար, սակայն չունի թվանշաններով սեղմակներ, ինչպես պրոֆեսիոնալ խաղերի համար նախատեսված որոշ ստեղնաշարեր: Սեղմակներն, իհարկե, խոշոր են, որպեսզի համապատասխանեն անհրաժեշտ անալոգային անջատիչին:

Առայժմ հասանելի է միայն այս թրեյլերը, իսկ գների և գնելու հնարավորության մասին առայժմ տփղեկություններ չկան։

Աղբյուրը՝ slashgear