Ինչո՞վ են զբաղվել հայտնի ձեռներեցները մինչև 30 տարեկանը (մաս 5)

Դենիս Քրոուլի

Dodgeball և Foursquare սոցիալական կայքերի հիմնադիրը եղել է Մասաչուսետսի դպրոցի օրինակելի սան: Նա նույնիսկ 1994-ին եղել է դպրոցական ամսագրի դեմքերից մեկը: Դպրոցն ավարտելուց հետո Քրոուլին ընդունվել է Նյու Յորքի Սիրակուզյան համալսարանի «Ինտերակտիվ հաղորդակցման ծրագրեր» բաժինը:

businessmen before 30 15

Համալսարանն ավարտելուց հետո ապագա ձեռներեցը որոշ ժամանակ աշխատել է Jupiter Communications ընկերությունում՝ որպես հետազոտող: 2000 թվականին նա աշխատանքի է ընդունվել Vindingo բջջային հավելվածներ ստեղծող ընկերությունում, այնուհետև` 2003-ին, սկսել աշխատել MTV-ում:

businessmen before 30 16

Հենց այդ տարիներին էլ նա իր համակուրսեցիների հետ հիմնադրեց Dodgeball ծառայությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող էին փոխանակվել տեքստային հաղորդագրություններով և այլն: 2005-ին, երբ Քրոուլին 29-ը տարեկան էր, Google-ը գնեց Dodgeball-ը:

 

Բիլ Գեյթս

businessmen before 30 17

Գեյթսը սովորել է Սիեթլի բարձրակարգ դպրոցներից մեկում: Նրա ծնողները կարծում էին, որ նա կգնա իր հոր հետքերով և կընդունվի Հարվարդի իրավաբանական դպրոց: Սակայն Բիլի մոտ այդքան էլ լավ չէին ստացվում քերականությունը, քաղաքացիական իրավունքը և այլ առարկաներ, որոնք նա համարում էր հասարակ և անհետաքրքիր: Յոթերորդ դասարանում նա տարվեց մաթեմատիկայով և երազում էր դառնալ գիտությունների պրոֆեսոր:

1968-ին, երբ Գեյթսը և իր դպրոցական ընկերը` Փոլ Ալենը, սովորում էին միջնակարգ դպրոցում, դպրոցի տնօրինությունը որոշեց  General Electric ընկերությունից գնել համակարգչային ժամեր, որոնք շատ մեծ ազդեցություն ունեցան Բիլի ապագայի վրա:

businessmen before 30 18

Այդ ժամանակ Microsoft-ի հիմնադիրը ստեղծեց իր առաջին ծրագրերից մեկը` սիմուլյատոր, որը թույլ էր տալիս մարդուն խաղալ համակարգչի դեմ:

1971-ին Information Sciences ընկերությունը գործի ընդունեց Գեյթսին և Ալենին մի ծրագրի ստեղծման համար, որը կկարողանար կազմել վճարների մասին տեղեկատվական թերթիկներ: Բացի համակարգչից օգտվելու անսահամափակ ժամանակից՝ գործատուները խոստացան նաև վճարել ծրագրի ստեղծողներին ամեն անգամ, երբ իրենց ստեղծած ծրագիրը եկամուտ ապահովի ընկերության համար:

Դպրոցական տարիներին Գեյթսը ստեղծել է ևս մի ծրագիր, որի նպատակն էր կազմել դասընթացների ժամանակացույցը: Արդեն 10-րդ դասարանում Գեյթսը ոչ թե սովորում է համակարգչային ծրագրեր, այլ դասավանդում էր դրանք ուրիշներին:

businessmen before 30 19

Տասնյոթ տարեկանում Բիլը Բոնեվոլյան պատնեշի էներգիայի բաշխման ապահովման համար ծրագրի փաթեթ ստեղծելու առաջարկ ստացավ: Այս աշխատանքի դիմաց Գեյթսը տարեկան վարձատրվում էր 30 հազար ԱՄՆ դոլար:

1973-ին Գեյթսն ընդունվեց Հարվարդի համալսարան: Իր իսկ խոսքերով՝ նա այտեղ գտնվում էր միայն ֆիզիկապես, սակայն ոչ հոգով: Հարվարդում գտնվելու ժամանակի մեծ մասը նա կամ պոկեր էր խաղում, կամ բրիջ, կամ որևէ այլ խաղ:

1974-ին Ալենը իմանում է MITS ընկերության կողմից ստեղծված Altair 8800 անհատական համակարքչի ստեղծման մասին: Գեյթսը հանդգնություն է ունենում առաջարկել MITS-ին նոր ծրագրավորման լեզու, որը կոչվեց Basic: